Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

ՆԱՏՕ-ն ուժեղացրել է Թուրքիայում ներկայությունը

ՆԱՏՕ-ն ուժեղացրել է Թուրքիայում ներկայությունը
09.09.2016 | 18:16

Հյուսիսատլանտյան դաշինքը ուժեղացրել է իր ներկայությունը Թուրքիայում՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Թուրքիա այցի շրջանակում: Հեղաշրջման փորձը չի անդրադառնա ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամության վրա:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր դաշնակից է, հատկապես Մերձավոր Արևելքում: Նրա բանակը հեղաշրջման փորձից հետո, հավանաբար, որոշակի դժվարություններ կունենա, սակայն Թուրքիան շարունակում է կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակում»,- ասել է Ստոլտենբերգը: Նա նշել է, որ Դաշինքն ուժեղացրել է ներկայությունը Թուրքիայում ՌՕՈՒ և ՀՕՊ մասով:

Դիտվել է՝ 1911

Մեկնաբանություններ